«Առաջին անգամ Հայաստանն ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ, օլիգարխ ընդդիմություն» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ խոսեց քաղաքական ներկայիս կացության, «եռյակի» պայքարին, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի ներկայացրած պահանջների ու դրանց տանող քայլերի մասին:

Կարապետյանը, մասնավորապես նշեց, որ քաղաքական օրակարգ, ըստ երևույթին, հոկտեմբերի 24-ին ձևավորվեց հանրահավաքի ընթացքում, որը, սակայն, չի իրականացվում «եռյակի»՝ ոչ համարձակ առաջ ընթանալու պատճառով:

«Առաջին անգամ եմ տեսնում, որ քաղաքական պայքարը վախենա քաղաքական օրակարգ ձևավորելուց։ Իրենք պետք է հայտարարեն իրենց քաղաքական օրակարգի մասին ամբիոնից, իսկ նրանք ելնում և այս ու այն կողմ հայտարարություններ են անում։ Որքան ես հասկացա, դա եղավ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ, որոշ բաներ ասվեցին քաղաքական օրակարգից, սակայն դա բավարար չէ։ Իրենք արտահերթ ընտրություններից են խոսում, էս ու էն են ասում, բայց չեն մանրամասնում, թե այդ ամենը ինչ կերպ են իրագործելու, կամ ինչպես են այդ արտահերթ ընտրությունները պատկերացնում՝ քաղաքական օրակարգ չկա: Անընդհատ «եթե» ասելով՝ օրակարգ չես ձևավորի»,- ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը։

Ըստ նրա` Հայաստանում հիմա դժվարին իրավիճակ է, քանի որ, նրա համոզմամբ՝ առաջին անգամ Հայաստանն ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ ու կառավարություն, օլիգարխ ընդդիմություն: Սա խաղ է` ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ, որտեղ հարստանում են բոլորը. համոզված է Ա. Կարապետյանը:

Մանրամասն՝ armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս