«Ալ Քաիդան» և «Հնդիկ մոջահեդները» խոշոր ահաբեկչություններ են նախապատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալ Քաիդան» «Հնդիկ մոջահեդների» խմբավորումներ է պատրաստում Աֆղանստանի և Պակիստանի տարածքում. տեղեկացնում է The Hindustan Times թերթը` վկայակոչելով հնդկական հետախուզական մարմինների աղբյուրը:

«Մեզ հաջողվել է տեղեկատվություն ստանալ արտասահմանյան քաղաքացիներին առևանգելու և Հնդկաստանը Սիրիայի և Իրաքի վերածելու նպատակով դավադրության մասին» , – ասել է աղբյուրը:

Նրա խոսքով` Հնդկաստանի հետախուզական ծառայությունները գաղտնալսել են բանակցությունները «Ալ Քաիդայի» և «Հնդիկ մոջահեդների» խմբավորման միջև: Պարզվել է, որ երկու ահաբեկչական կազմակերպությունները խոշոր համատեղ ակցիաներ են նախապատրաստում տարածաշրջանում:

Հետախույզները փորձում են պարզել, թե ինչպես են «Ալ Քաիդան» և «Իսլամական պետությունը» համագործակցում տեղական խմբավորումների հետ: Դա առանձնապես արդիական է Աֆղանստանի ամերիկյան զինված ուժերի դուրսբերման հետ կապված:




Լրահոս