Ադրբեջանցի ռեկտորի դուստրն աշխատում է Ստամբուլի հայկական թերթում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արզու Գեյբուլաևան, ով Ադրբեջանի ճարտարապետական-շինարարական համալսարանի նախկին ռեկտորի դուստրն է, ներկայումս որպես լրագրող աշխատում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթում, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայկական թերթում աշխատող Արզուն կրթություն է ստացել Թուրքիայում, այնուհետև 1999-2000թթ.-ին ուսանել է ԱՄՆ-ում FLEX ծրագրով, ավարտել է Բիլքենտի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և London School of Economics and Politial Science համալսարանի մագիստրատուրան: 2009թ.-ին Բաքու է տեղափոխվել ԱՄՆ ժողովրդավարության ազգային ինստիտուտի հրավերով, սակայն 2010թ.-ին կրկին վերադարձել է Ստամբուլ:

Ադրբեջանական լրատվամիջոցը նրան պարսավանքի է ենթարկում ոչ միայն այն բանի համար, որ աշխատում է հայկական թերթում, ուր «բոլորը Հրանտ Դինք են»: Ըստ հրապարակման, լրագրողն ակտիվորեն արձագանքում է Թուրքիայում ժողովրդավարացմանն ուղղված գործընթացներին և կոչ անում նույնը անել նաև Բաքվում:

Ըստ աղբյուրի, Արզու Գեյբուլլաևան հանդես է եկել նաև ի պաշտպանությունը Ադրբեջանում ձերբակալված Յունուս իրավապաշտպան ամուսինների՝ մեղադրելով իշխանություններին ավտորիտարիզմի մեջ:

«Իրադրությունն Ադրբեջանում աղետալի կերպով վատանում է, և իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալությունը դրա ակնառու օրինակն է», – գրել է լրագրողն իր բլոգում: «Քաղաքական ձերբակալությունները՝ առանց միջազգային կազմակերպությունների կողմից հնչող առարկությունները հաշվի առնելու, ապացուցում են, որ կառավարությունն այսուհետ ևս անելու է այն ամենն, ինչ ուզում է», – հավելել է Արզու Գեյբուլլաևան:

70273_src

70275_src




Լրահոս