Աղջիկը որոշել է սպանել իր դեմ բողոքող հարևանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արխանգելսկի 31-ամյա բնակչուհին մեղավոր է ճանաչվել սպանության փորձի և դրա հրահրման մեջ: Նրա զարմիկը, ով պետք է իրականացներ սպանությունը, դատապարտված է սպանության փորձ կատարելու համար. տեղեկացնում է АиФ-ը:

Քննչական մարմիններն ու դատարանն աապցուցել են, որ կինն անձնական հակակրանք է տածել հարևանի հանդեպ, ով պարբերաբար ոստիկանություն է դիմել՝ գիշերային ժամերին իր կողմից հասարակական կարգը խախտելու և աղմուկ բարձրացնելու պատճառով: Անցած տարվա ամռանը մեղադրյալն առաջարկել է ազգականին սպանել իր հարևանին: Այդ նպատակով նա հարևանին իր մոտ է կանչել, ուր նրա վրա դանակով հարձակվել է իր եղբայրը:

Տուժածը կրծքի հատվածում վնասվածքներ է ստացել, որոնք գնահատվել են որպես առողջությանը հասցված ծանր վնաս, սակայն կենդանի է մնացել:




Լրահոս