Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ցանկանում է դառնալ Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ինչպես հաղորդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ նպատակով Բալայանը լուրջ աշխատանքներ է ծավալում Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի դեմ: Նրա մասին բացասական որակումներով լի մի նամակ է շրջանառվում Բելգիայում, որը պետք է դառնա Ադոնցի դեմ դժգոհության փաստաթուղթ՝ ստորագրված տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից: Ըստ ծրագրի՝ այդ նամակը պետք է Տիգրան Բալայանի միջոցով հասնի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Երբ Բալայանից հետաքրքրվեցինք, թե ճիշտ են խոսակցությունները, որ ինքը մտադիր է դառնալ Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, վերջինս պատասխանեց. «Վերջին շրջանում ԶԼՄ-ներն ինձ ինչ աշխատանքի ասես՝ չեն նշանակել: Կրկնում եմ՝ ես ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար եմ աշխատում»:
ԸՆԴԴԵՄ ԱԴՈՆՑԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ