ՓԱԽՈՒՍՏ ՎԱՐԿԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մայիսի 21-ին՝ ժամը 16:00-17:00 սահմաններում,  Բագրատաշենի մաքսային կետում Երեւան-Վորոնեժ ուղերթով ավտոբուսից բերման է ենթարկվել 46-ամյա Խաչատուր Մարտիրոսյանը: Վերջինս գտնվում էր հետախուզման մեջ  եւ  վարկային պարտականություններից  խույս տալու նպատակով փախչում էր Ռուսաստան: Շրջանառվող լուրերի համաձայն՝  Մարտիրոսյանը մի քանի տարի առաջ էլ նույն պատճառով ՌԴ-ից  փախել էր Հայաստան: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին,  որ իրազեկված չեն միջադեպի առթիվ:




Լրահոս