Եկատերինբուրգի «Ավտոմոբիլիստ» հոքեյի թիմի խաղացող Յակուբ Պետրուժալեկի ընկերուհուն մահացած են գտել չեխական Լիտվինով քաղաքում գտնվող իր բնակարանում:
Կատերինա Նետոլիցկայան աշխատում էր որպես մոդել. վերջերս լրացել էր նրա 26-ամյակը:
Աղջկա մարմինը հայտնաբերվել է կիրակի օրը՝ նոյեմբերի 9-ին:
Կատարվածի մասին տեղեկանալով՝ Պետրուժալեկը նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը մեկնել է Չեխիա. տեղեկացնում է ТАСС-ը: