Մալթայում ավարտվեց «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնում էր Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով:
Նա ելույթ ունեցավ 12-րդ համարի ներքո: Չնայած բարձր ջերմությանը, Բեթթին կարողացավ հաջող ներկայանալ: Քվերակության արդյունքում նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը : Առաջատար հորիզոնականների համար մրցում էին Իտալիան, Հայաստանը, Մալթան և Նիդերլանդները: Հիմնական պայքարը, սակայն, գնում էր Հայաստանի և Իտալիայի միջև: Իտալիայի մասնակցին ի վերջո հաջողվեց առաջ անցնել մեր մասնակցից և գրավել առաջին հորիզոնականը:
Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին մասնակցում էին 16 երկիր: Դրանք են՝ Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Սան Մարինոն և Ուկրաինան: