Այսօր Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նիստ: Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարցը: Հարցերից շատերն արդեն անցել են առաջին ընթերցմամբ և այսօր տեղի կունենան երկրորդ ընթերցումները:
Օրակարգում ընգրկված են այնպիսի կարևոր օրինագծեր, ինչպիսիք են՝ սահմանամերձ համայնքներին սոցիալական օգնություն տալու և հարկային բեռից ազատելու հարցերը, ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում անհրաժեշտ փոփոխությունները և այլ հարցեր: