Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց բռնաբարության, ավազակային հարձակման և գողության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վ.-ի գործով դատավճիռը:

Նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման: Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը պահանջել էր 18 տարվա ազատազրկում: Տուժողի քաղհայցը բավարարավեց մասնակի. բռնագանձվեց 3 մլն 900 հազար դրամ որպես գույքի վնասի փոխհատուցում, իսկ դատական ծախսերի համաւր ՝ 265 հազար դրամ: Նիստի ավարտից հետո նախկին ոստիկանը, դիմելով նախագահող դատավորին, ասաց.«Աստված երեխուդ դեմը բերի»:

Հիշեցնենք, որ Էդգար Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 22.09.2013 թվականին ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված, կոտրել է Քարոլին Բաղումյանին պատկանող` Երևանի Նորքի 13 փողոցի 80/1 տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք է գործել ներս, իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Քարոլին Բաղումյանի և նրա դստեր` անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Էմիլիա Սիմոնյանի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոինց պատիճավոր պղպեղի լուծամզվածքի ադող նյութ` կապսաիցին է փչել նրանց դեմքերին, ինչի հետևանքով աչքերը սկսել են մրմռալ:

Այնուհետև Էդգար Վ.-ին ձեռնաշղթայով կապել է Քարոլին Բաղումյանի ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` Էմիլիա Սիմոնյանի ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի` 5000 ԱՄՆ դոլար գումար և տնից հափշտակել Քարոլին Բաղումյանին պատկանող առանձնապես խոշոր չափի` 4.127.396 ՀՀ դրամիչ գույք` 3.213.009 ՀՀ դրամին համարժեք` 7900 ԱՄՆ դոլար արժողության 5 անուն ոսկյա զարդեր` 2 զույգ ոսկյա ականջօղեր, մեկ ոսկյա խաչ և մեկ ոսկյա կախազարդ իր շղթայի հետ միասին, 186.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆդոլար գումար, 220.000 ՀՀ դրամ արժողությամբ, «Սոնի» մակնիշի հեռուստացույց և «Սոնի» մակնիշի, 61.006 ՀՀ դրամին համարժեք` 150 ԱՄՆ դոլար արշողության բարձրախոս, ինչպեսզ նաև 406.710 ՀՀ դրամին համարժեք, 1000 ԱՄՆ դոլար արժողության կաշվե ճաբպրուկ:

Այնուհետև Էդգար Վ.-ն իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող ատրճանակի ու դանակի գործադրմամբ Էմիլյա Սիմոնյանի ու Քարոլին Բաղումյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանց հարկադրաբար տեղավորել է վերջինիս պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, առանց հափշտակելու նպատակի` ապօրինաբար տիրացել նշված ավտոմեքենային և դրանով բացահայտ առևանգելով մորն ու դստերը, տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք: Էդգար Վ.-ը, բեռնախցիկից դուրս բերելով Քրաոլին Բաղումյանին, իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նյրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործաղություն, այն է` հարկադրել է, որ նա զբաղվի իր առնանդամի ձեռնաշարժությամբ: Դրանից հետո Էդգար Վ.-ը նույն սպառնալիքներով, Քարոլին Բաղումյանի կամքին հակառակ` սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որից հետո բեռնածցիկից դուրս է հանել Էմիլյա Սիմոնյանին և նրան մոր հետ միասին թողնելով դաշտում` նշված ավտոմեքենայով հեռացելէ` հետագայում այն թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում` Մելիք Մելիքյան փողոցի 17 շենքի բակի դիմացի պատի տակ:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս