«Իսլամական պետության» գրոհայինները համացանցում տեղադրել են ԱՄՆ-ի հերթական քաղաքացու սպանության հրեշավոր կադրերը: Նրանց հինգերորդ զոհն է դարձել 26-ամյա ամերիկացի Փիթեր Կեսինգը, ով հումանիտար առաքելության աշխատակից էր և առևանգվել էր Սիրիայում մոտ 1 տարի առաջ: Նրա ընտանիքը հրաժարվում է մեկնաբարություններից, իսկ Վաշինգտոնը լռությամբ է արձագանքում տեսագրության իրական լինելու վերաբերյալ հարցերին:
Այդ կադրերը կարելի է հոլիվուդյան թրիլլերի հետ շփոթել՝ դանակներով զինված մարդիկ իրենց զոհերին ուղեկցում են նրանց վերջին ճանապարհին: Նկարահանումը կատարվել է պրոֆեսիոնալ նկարահանող խումբը. ձայնային էֆեկտները, խոշոր պլանով կամ դանդաղեցրած կադրերը ավելի են ուժգնացնում լարվածությունը: Սակայն այն, ինչ կատարվում է վայրկյաններ անց, ցույց է տալիս, որ կատարվածը ներկայացում չէ:
16-րոպեանոց տեսագրությունն ահաբեկիչները հրապարակել են նոյեմբերի 16-ին: Ինչպես ասվում է տեսանյութում, սպանվածների թվում է ԱՄՆ-ի քաղաքացի Փիթեր Կեսինգը: «Ջիհադական Ջոն» անունով դահիճը, ով մինչ այդ գլխատել էր ամերիկացի և բրիտանացի մի քանի պատանդի, այս անգամ զոհին թույլ չի տվել խոսել: Ցուցադրելով Կիսինգի գլուխը՝ նա դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ սպառնալով, որ սպանությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որ Միացյալ Նահանգները չդադարեցնի ռազմական օպերացիան: