Ջոկովիչը` իր հաղթանակի և Ֆեդերերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի Ամփոփիչ մրցաշարի հաղթող Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է Ռոջեր Ֆեդերերի` մրցաշարի եզրափակչին չմասնակցելու մասին որոշումը: Նշենք, որ մեջքի վնասվածքի պատճառով Ֆեդերերը չի մասնակցել եզրափակչին, իսկ Ջոկովիչն էլ դարձել է հաղթող:

«Մենք մշտապես տալիս ենք ամեն հնարավորը: Վստահ եմ` Ֆեդերերը դուրս կգար խաղադաշտ, եթե կարողանար: Նրան ցանկանում եմ շուտափույթ ապաքինում: Ես այն խաղացողներից չեմ, ովքեր նման հաղթանակներից ուրախանում են, բայց պետք է ասել, որ այս տիտղոսն իմ այս տարվա հաղթանակների գագաթնակետն էր», – նշել է նա:

Ջոկովիչը երրորդ անգամ անընդմեջ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող:

 




Լրահոս