«Մանչեսթեր Յունայթեդ»-ի եկամուտները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եկամուտները նվազել են 10 %-ով, իսկ պատճառը Չեմպիոնների լիգայի ներկայիս մրցաշարին չմասնակցելն է:

Սեպտեմբերի 30-ի տվյալներով, «Յունայթեդ»-ի՝ երեք ամսվա եկամուտները կազմել են 88.7 մլն ֆունտ, որը 9.9 տոկոսով քիչ է 2014թ. առաջին երեք ամիսների համեմատ: Նշվում է, թե տարբերությունն ավելի ակնհայտ կլիներ, եթե հաշվի չառնվեր գործընկների պայմանագրերից եկած եկամուտները:

Հավելենք, որ անգլիական ակումբը 2013/14 թվականների տվյալներով Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը ու չի հայտնվել Չեմպիոնների լիգայում:




Լրահոս