Ինչու պաշտոնանկ արվեց ռազմական տեսուչի առաջին տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովն ազատվել է Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից։

Պարզելու համար՝ որն է գեներալ-լեյտենանտի պաշտոնանկության պատճառը, Armlur.am-ը կապ հաստատեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի հետ, ով փոխանցեց, որ Լեոնիդ Մարտիրոսովն արդեն 75 տարեկան է և անցել է կենսաթոշակի:

«Եկել է ժամանակը, որ գնա հանգստի: Լեոնիդ Մարտիրոսովը զորացրվեց զինված ուժերից»,- շարունակեց մեր զրուցակիցը: Մեր հարցին՝ ով կզբաղեցնի ռազմական տեսուչի առաջին տեղեկալի պաշտոնը, գեներալ-գնդապետն ասաց, որ առաջիկայում կհայտնեն:




Լրահոս