Ավտովթար՝ խավարասերի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Զելանդիայում խավարասերը լուրջ ավտովթարի պատճառ է դարձել, որից տուժել է 2 մարդ: Բեյ-օֆ-Փլենտի քաղաքում կինը ճանապարհի հանդիպակաց գոտի է դուրս եկել, և նրա մեքենան բախվել է դիմացից եկող երկու այլ մեքենայի: Վարորդ կինը ոստիկաններին հայտնել է, որ կորցրել է մեքենայի կառավարումը՝ վախենալով իր մեքենայի կառավարման վահանակին հայտնված խավարասերից:

Տեսնելով միջատին՝ նա շեղվել է և չի նկատել, որ դուրս է եկել հանդիպակաց գոտի: Դիմացից եկող առաջին տրանսպորտային միջոցը միայն թեթևակի կպել է կնոջ սև «Տոյոտային»: Սակայն երկրորդ մեքենայի հետ այն բախվել է ճակատ առ ճակատ: Այդ մեքենայի մեջ գտնվող երկու մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Ինչպես գրում է New Zeland Herald-ը, ոստիկանները դեռ չեն որոշել` ներկայացնել արդյոք մեղադրանք կարգազանց վարորդին, թե` ոչ




Լրահոս