Մեքսիկական ծոցում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկական ծոցում գտնվող Echo նավթագազային պլատֆորմում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է: Եվս երեք տուժածներին հոսպիտալացրել են: Այդ մասին տեղեկացնում է ABC News-ը՝ վկայակոչելով Անվտանգության և բնապահպանական վերահսկողության հարցերով ամերիկյան բյուրոն:

Պլատֆորմը պատկանում է Fieldwood Energy ընկերությանը և գտնվում է ամերիկյան Լուիզիանա նահանգի ափերից 19 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ պայթյունի ժամանակ պլատֆորմի վրա աշխատանքներ չէին տարվում, այդ պատճառով լուրջ հետևանքներից հաջողվել է խուսափել: Նավթի արտահոսքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:




Լրահոս