Չինացի զույգին տուգանել են 205 հազար ամերիկյան դոլարով, այն բանի համար, որ երկրորդ երեխա են ունեցել, այդպիսով խախտելով “Մեկ ընտանիք՝մեկ երեխա” պետական քաղաքականությունը: Նշվում է, թե զույգը հաջող գործարարներից բաղկացած ընտանիք է եւ մի շարք ընկերությունների սեփականատեր:
Տուգանքի մեծ գումարը բացատրվում է հանգամանքով, որ այն հաշվարկվում է բնակիչների տարեկան միջին եկամուտի չորսից մինչեւ ութ անգամի չափով:
Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ Չինաստանի ժողովրդագրական ցուցանիշներում նկատվում է բնակչության ծերացում, իշխանությունները դեռեւս մտադիր չեն հրաժարվել այս ծրագրից: