![](https://armlur.am/wp-content/uploads/2012/06/01//26621.jpg)
Շրջանառվող խոսակցությունների համաձայն` ՀՀԿ-ում տեղի ունեցած վերադասավորումներից ու Աժ-ում հանձնաժողովի նախագահների տեղերի ժերեբովկայից հետո դժգոհ է մնացել Աժ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Բանն այն է, որ, շրջանառվող լուրերի համաձայն, Դավիթ Հարությունյանը, հաշվի առնելով իր և ՀՀԿ ղեկավարի հետ ունեցած փայլուն հարաբերությունները, ներքուստ ակնկալել է, որ իրեն բաժին կհասնի Աժ փոխխոսնակի կամ էլ նորից ՀՀ արդարադատության նախարարի աթոռը: