Ինչու է Վլադիմիր Պուտինը պարգևատրել Կարինե Մինասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Այսօր խորհրդարանում լրագրողները տիկին Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված պարգևատրումը:

«Թույլ տվեք դեռևս չպատասխանել այդ հարցին, որովհետև դեռևս այդ պարգևը չեմ ստացել, ընդամենը հրամանն ենք մենք բոլորս տեսել, երբ որ արդեն կպարգևատրեն, կփորձեմ պատասխանել», – ընդգծեց նա:

Մինասյանի խոսքով, շքանշանը տրվել է համագործակցության համար: «Բայց ես ռուսական կառավարության հետ ոչ միայն ԵՏՄ պայմանագրի շրջանակներում եմ աշխատում. աշխատել եմ մինչև դա արդեն չորս տարի Էկոնոմիակի նախարարությունում՝ որպես փոխնախարար, մշակել ու ներկայացրել ենք միջկառավարական հանձնաժողովի համագործակցության ծրագիրը, և բավական այլ ծրագրեր էինք իրականացնում: Թող ուրիշները գնահատեն, ես ուղղակի ուզում էի ասել, որ երկար ճանապարհ եմ անցել, աշխատել իմ ռուս կոլեգաների հետ», – հայտարարեց նա:




Լրահոս