Ներսիկ Նազարյանը վաճառքի է հանել իր տունն ու փլուզվող բիզնեսների համար «տանիք» է փնտրում. yerkir.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Yerkir.am-ը գրում է. Գաղտնիք չէ, որ մեր երկրում ոչ բոլորին է հաջողվում պաշտոնանկությունից հետո պահպանել պաշտոնավարման ընթացքում «ծաղկեցրած» բիզնեսը: Օրինակ` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Ներսիկ Նազարյանը:

Yerkir.am-ի տեղեկություններով` նա ներկայումս գտնվում է Մոսկվայում և փորձում է փրկել այնտեղ բացած, սակայն կարճ ժամանակահատվածում «տակ տված» բիզնեսը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` մեկ տարի առաջ Մոսկվայում բացված սուպերմարկետը ոչ միայն չի արդարացրել նրա սպասելիքները, այլև ֆինանսական ծանր կացության մեջ է գցել Նազարյանին: Բանն այն է, որ Նազարյանը Մոսկվայում ի սկզբանե սխալ «տանիք» է ընտրել:

Մեր տեղեկություններով` նախկին ոստիկանապետը, ով մի ժամանակ մեծ հեղինակություն ուներ Հայաստանում և որոշ գործարարների և պաշտոնյաների «տանիքն» էր, այժմ փորձում է ստանալ մոսկվաբնակ հայտնի հայ գործարար Կրիստալի Արտյոմի («Կրիստալ» օղու գործարանի սեփականատեր) հովանավորությունը: Նշենք, որ նրա որդին էլ` Արմեն Նազարյանը, ըստ մամուլի հրապարակումների, Մոսկվայում մանկական սրճարանների բիզնես է սկսել էջմիածինցի հեղինակություն, իտալական մաֆիայի կողմից «դոն» կնքված Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հետ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս