«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, տարեսկզբի տասը ամիսներին բանկային համակարգի միջոցով ընդհանուր առմամբ արտերկրից ոչ առեւտրային նպատակով ստացվել է 1 մլրդ 484 մլն դոլար, որը նախորդ տարվանից պակաս է 28,6 միլիոնով։ Հոկտեմբերին արձանագրված կտրուկ անկման հետեւանքով տրանսֆերտների հոսքը այլեւս դադարել է դրական լինել։
Տարեսկզբին ակնկալվող 9 տոկոսի փոխարեն տասը ամիսների տվյալներով, տրանսֆերտները նախորդ տարվա համեմատ նվազել են գրեթե 1,9 տոկոսով։ Մի բան, որ արտահայտվել է գերազանցապես ռուսական շուկայից ուղարկվող գումարների կրճատման տեսքով։ Տարվա ընթացքում Ռուսաստանից փոխանցված տրանսֆերտները պակասել են ընդհանուր առմամբ շուրջ 57,2 մլն դոլարով։ Անկումը հասնում է 4,4 տոկոսի։ Եթե անցած տարվա 10 ամիսներին ռուսական շուկայից Հայաստան էր ուղարկվել 1 մլրդ 298 մլն դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի փոխանցումները կազմել են 1 մլրդ 241 միլիոն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: