Ոտնձգություն` իշխանության ներկայացուցչի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` ս/թ. հունիսի 5-ին ՀՀ քրեական օրեսնգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացի Ա. Ներսիսյանին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն` Ա. Ներսիսյանը 2012 թվականի մայիսի 30-ին` ժամը 15.30-ի սահմաններում, իր վարած “Ֆոլկսվագեն պասսադ” մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ռուբինյանց փողոցով երթևեկելիս “ճանապարհը միայն ուղիղ” թելադրող նշանի առկայության պայմաններում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները ու չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Ե.Ս.-ի և Ա.Ա.-ի օրինական պահանջներին` հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին, ավտոմեքենան դիտավորյալ վարել Ե.Ս.-ի վրա և նրա կյանքի ու առողջության համար գործադրելով ոչ վտանգավոր բռնություն` ավտոմեքենայի առջևի մասով մի քանի անգամ հարվածել է նրա ոտքերին`պատճառելով մարմնական վնասվածք: Նույն օրը Արսեն Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում՝ երկու ամիս ժամանակով, և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ: Նախաքննությունը շարունակվում է: Հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:




Լրահոս