ՀՀ Ազգային Ժողովում դեռեւս սենյակ չի առանձնացվել Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության ու նրա պատգամավորների համար: Երեկ ԱԺ նախկին պատգամավորների աշխատասենյակների դռներից անհետացել են ցուցատախտակները, բայց դեռ չեն փակցվել նորերը: Ուշագրավն այն է, որ նախօրեին՝ ԱԺ առաջին նիստի ժամանակ, իշխանական պատգամավորները փորձում էին լեզու գտնել ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի հետ՝ խնդրելով իրենց մի լավ աշխատասենյակ հատկացնել: Հատկապես նոր պատգամավորները դժգոհում էին, որ ԱԺ-ում «դեմբելական» կարգեր են հաստատված, եւ հին պատգամավորներն արդեն իսկ զբաղեցրել են «գոլդ» սենյակները:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ