Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը և Վլադիմիր Հակոբյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող շախմատային բաց մրցաշարի 6-րդ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանն ունեն 3,5-ական միավոր, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը` 3-ական, իսկ Գաբրիել Սարգսյանը` 2,5,. հայտնում է Armchess-ը:
Մրցաշարային աղյուսակը գլխավորող հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին ունի 100 տոկոսանոց արդյունք՝ 6 միավոր: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ավարտին մոտեցող մրցաշարի վերջին տուրից առաջ 4 հնարավորից վաստակել է 2 միավոր: Առաջատարը 3 միավոր ունեցող հունգարացի գրոսմայստեր Բալոգ Չաբան է: