Հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ծովագյուղի բնակիչ, 47-ամյա Վարդան Գուլանյանը, վարելով «ՎԱԶ 21015» մակնիշի 17 ԼՍ 140 համարանիշի ավտոմեքենան, Սեւան-Ծովագյուղ-Սեմյոնովկա ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին եւ մոտ 50 մետր գլորվել ձորը: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները, սակայն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, Վ. Գուլանյանը մահացել է:
ԳԼՈՐՎԵԼ Է ՁՈՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ