ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստանի Հանրապետության անտառներում իրականացվում են վերականգնման, խնամքի, սանիտարական եւ այլ հատումներ: Եթե հնարավոր է, կարո՞ղ եք բացատրել՝ որն է տարբերությունը սանիտարական, խնամքի եւ անտառավերականգնման հատման միջեւ:

Աշոտ Եփրեմյան, 22 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Անտառավերականգնման հատումներն իրականացվում են հասուն եւ գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման եւ անտառավերականգնման նպատակով:
Խնամքի ¥միջանկյալ¤ հատումներն են ծառուտում գլխավոր անտառատեսակ կազմող ծառատեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացումները:
Սանիտարական հատումներն են անտառների սանիտարական վիճակի բարելավման նպատակով վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր եւ չորացած ծառերի հատումները:

Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անտառային պետական մոնիթորինգի կենտրոնի պարզաբանումը հստակ է, բայց իրականությունից հեռու: Որքան էլ տարբերակումը որոշակի լինի, այդուհանդերձ, արդեն երկու տասնամյակ մեր հանրապետության անտառները ուղղակիորեն հոշոտվում են: Թերեւս չգտնվի որեւէ անտառաշատ գոտի, որտեղ նշված կոմիտեի ներկայացրած կարգը պահպանված լինի:
Անտառների պահպանության խնդիրը վերջին տարիներին, երբ կանաչ գոտիների մահամերձ լինելու մասին լուրերն ավելի քան հավաստի դարձան, օրակարգային է համարվում: Հայտնի է, որ անտառների վերականգնման ուղղությամբ ինչ-ինչ քայլեր արվում են, բայց եւ չեն դադարում նաեւ ահազանգերն այստեղ ու այնտեղ պարբերաբար իրականացվող անխնա ծառահատումների վերաբերյալ:




Լրահոս