Եթե դավաճան ենք, ուրեմն բոլորս. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությանը կողմ քվեարկած պատգամավորներին չենք կարող դավաճան անվանել, նրանք բոլորը մեր հայրենակիցներն են: Այսօր «Ժառանգություն» կուսակցության հրավիրած քաղաքացիական ժողովի ընթացքում նշեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Դավաճանությունն այն էր, որ մենք թույլ տվեցինք, որ այս իշխանությունները մնան: Դավաճանությունն այն էր, որ 2013թ. 80 տոկոսը բոլորս միասին չկարողացանք պաշտպանել: Դավաճանությունն այն էր, որ իշխանություններին թողեցինք 3.5 տարի եվրոպացիների տուն-տունիկ խաղան: Եթե դավաճան ենք, ուրեմն մենք բոլորս ենք դավաճան, որովհետև չկարողացանք պահպանել մեր իշխանությունների ինքնիշխանությունը, ազատությունը», – ընդգծեց նա:

Հենց այս պատճառով էլ Արմեն Մարտիրոսյանը չի կարող որևէ մեկին դավաճան ասել: «Այս իշխանություններն են արտաքին քաղաքականության հետ խաղ խաղացել: Սա մեր բոլորիս մեղքն է: Ես եղել և մնում եմ միասնական պայքարի համոզված կողմնակիցը: Հայաստանի քաղաքական դաշտում որևէ մեկն ինձ սրբի անուն թող չտա, ամեն մեկն իր անձնական շահով առաջ շարժվեց: Ամեն մեկն իր քաղաքական շահն է առաջնորդում, և դրա պատճառով մենք այժմ այս վիճակում ենք: Այսօր խորհրարանի մեր շատ գործընկներներ ուղղակի կոնյուկտուրայից դուրս քվեարկություն կատարեցին», – հավելեց նա:




Լրահոս