ԱՄՆ-ն մտավախություններ ունի կտտանքների մասին Սենատի հաշվետվության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ իշխանությունները ողջ աշխարհով մեկ ուժեղացրել են իրենց դիվանագիտական առաքելությունների պահպանությունը: Նման միջոց է կիրառվել Սենատի կողմից նախապատրաստված հաշվետվության նախօրեին, որում, ինչպես սպասվում է, քննադատութան են ենթարկվելու ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչության մեջ կասկածվողների դեմ կիրառվող հարցաքննությունների մեթոդները:

Ամերիկյան իշխանությունները վախենում են այդ տեղեկություններին արված այլ երկրների բնակիչների ագրեսիվ պատասխան-արձագանքից: Հաշվետվության հրապարակման նախապատրաստումն ընթացել է մի քանի ամիս, տեղեկացնում է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրնեստը:

Նախատեսվում է, որ երեքշաբթի հրապարակվելիք հաշվետվությունը լույս կսփռի ԿՀՎ-ի կողմից «Ալ Քաիդայի» ենթադրյալ անդամների հարցաքննության ժամանակ: Այդ գործելակերպը կազմում էր գաղտնի ծրագրի մի մասը, որը կիրառվում էր Ջորջ Բուշի կողմից 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

Իշխանության գալով՝ նախագահ Բարաք Օբաման կասեցրել է ծրագիրը և խոստովանել է, որ կալանավորների հարցաքննության ժամանակ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից կիրառվող մեթոդները հավասարազոր են կտտանքների, տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս