Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է:
60 տարի առաջ` 1948-ի այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես մարդու իրավունքների միջազգային օր:

Հռչակագիրը թարգմանվեց ավելի քան 360 լեզուներով. աշխարհում որևէ այլ փասթաթուղթ չի թարգմանվել այսքան շատ լեզուներով:

Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները:

Այս օրը բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ միջոցառումներ են կազմակերպում՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության առաջնայնությունը և կարևորությունը:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը:

Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց 2003-ի հոկտեմբերի 21-ին:




Լրահոս