Լևոն Հայրապետյանը չի ներկայացել դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բաշնեֆտի» գործով մեղադրյալ, հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը չի ներկայացել Մոսկվայի Բասմաննի դատարան, որը պետք է վճռեր նրա տնային կալանքի երկարաձգման հարցը: Դատարանում նշվել է, որ նա գտնվում է հիվանդանոցում, տեղեկացնում է ТАСС-ը:

Ավելի վաղ դատարանը վճռել էր, որ Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ պետք է գտնվի մինչև դեկտեմբերի 15-ը:

«Սոբեսեդնիկ» տեղեկատվական հոլդինգի հիմնադիր Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից Դոմոդեդովո օդանավակայանում հուլիսի 15-ին, և արդեն հոլիսի 17-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը նրան փողերի յուրացմանն աջակցելու մեղադրանք էր ներկայացրել և որոշում կայացրել նրան կալանքի ենթարկելու մասին:




Լրահոս