Հումորն ամենակարևոր բանն է, եթե այն չլինի, չարժե ապրել, ավելի լավ է կախվել: Այս կարծիքին է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը, ում հաջողվում է հումորի միջոցով խոսել նաև լուրջ թեմաներից:
Վաղվա օրվա մասին մտահոգվող ռեժիսորն այն կարծիքին է, որ այսօրվա հերոս դառնում են օլիգարխները, ինչպես ինքն է ասում, փողի տոպրակներն ու կրիմինալները:
Նա Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձել է նաև թատրոն դարձած Ազգային ժողովին՝ նշելով, որ չի հետևում այնտեղի ներկայացումներին, քանի որ… ապրել է ուզում: Նիկոլայ Ծատուրյանը խոսել է նաև կաթողիկոսի մասին արտահայտած խիստ կարծիքից հետո ստացած առաջարկից, «թանկ» դերասանի իր համբավից և այլ թեմաներից: