Բնապահպանության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11.06-15.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 890.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 403.5հզ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի և Մարտունու բաժինների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում, իսկ բռնագրավված 20.1 կգ խեցգետինները Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերվել են ապօրինի ծառահատման 4 դեպքի,ինչի համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 403.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի ՎԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն
Շիրակի ՏԲ կողմից արձանագրվել է 1 դեպք, որի համար պաշտոնական անձին նշանակվել է 100.0հազ.դր. վարչական տուգանք և տրվել շինարարական աշխատանքների դադարեցման որոշում:
Վայոց ձորի ՏԲ կողմից հայտնաբերվել է 1 դեպք, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Արագածոտնի ՏԲ կողմից 2 համայնքների ղեկավարների նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 961.5հազ. դր. գումար:




Լրահոս