2 տասնյակից ավել «Գազելներ» փորձում են «գրոհել» Երևանի քաղաքապետարանը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքային տրանսպորտի մի քանի գծի վարորդներ հավաքվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցուն հարակից տարածքում և հայտարարել գործադուլ՝ պատճառաբանելով օրերս գազի թանկացումը. հայտնում է shamshyan.com-ը:

«Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդները բարձրաձայնում էին՝ ասելով. «Գազը թանկացրել են ու չգիտենք՝ ինչ անենք: Պահանջում ենք, որպեսզի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն այս հարցին լուծում տան և երթուղային տաքսիները չընկնեն գազի թանկացման «դոզայի տակ»:   Եթե ուզում են մտածեն ժողովրդի մասին, ապա թող էս հարցը լուծեն, քանի որ գազի թանկացման հետևանքով առաջինը տուժում է սոցիալապես անապահով խավը:

Մեր հաշվին գծատերերը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության չինովնիկներն իրենց վզներն են հաստացնում: Թող հիմա մի քիչ քիչ ուտեն ու մարշուտկեքի գազը չթանկացնեն: Եթե հարցը չկարգավորվի, բոլոր վարորդներով գնալու ենք Երևանի քաղաքապետարան, Գազելները թողնենք քաղաքապետարանի առաջ ու ընտանիքներով-նաֆարով գնալու ենք կառավարության դեմը նստացույց անենք: Վարորդ կա, որ 8 շունչ է պահում, վարորդ կա, որ 3 շունչ է պահում, որից 2-ը հաշմանդամ են»,- կարդում ենք կայքում:    Մանրամասն՝ այստեղ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս