Այսօր ԱԺ նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ԱԺ այն պատգամավորները, ովքեր հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ ներկա չէին գտնվել, կատարաեցին երդմնակալության արարողությունը:
ԱԺ նիստին ներկա էր 104 պատգամավոր:
Այնուհետև, համաձայն ԱԺ կանոնակարգի 14-րդ մասի, քաղաքական ուժերը պետք է հայտարարեին իրենց ընդդիմադիր լինելու մասին, ինչն արեցին ՀՅԴ-ն, Ժառանգությունը և ՀԱԿ-ը: ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը նշեց նաև, որ իրենք չեն մասնկացելու կառավարության ձևավորմանը: Իրեն այլընտրաքային ուժ համարող ԲՀԿ-ն լուռ մնաց: