Պահանջում են վերահաստատել նախորդ ամսվա գները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ վերջին օրերին արձանագրված գնաճի։ Նրանք իշխանություններից պահանջում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները վերադարձնել մինչճգնաժամային մակարդակին։

Ցուցարաները համոզված են, որ պահանջների չիրականացման դեպքում առաջանալու է սոցիալական պայթյուն։

Բողոքի ակցիայի մասնակիցները մասնավորապես պահանջում են իջեցնել գազալցակայաններում գազի գինը, վերացնել բոլոր տեսակի մենաշնորհները, արգելել Հայաստանից դեպի Ռուսաստան դոլարի և Ռուսաստանից դեպի Հայաստան ռուբլու սպեկուլյատիվ ելքերն ու մուտքերը։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս