Երգչուհի Անի Քրիստին բնակվում է ԱՄՆ-ում իր հայրիկի հետ եւ շարունակում երաժշտական գործունեությունը: Վերջերս նա մասնակցել է ամերիկյան մի համերգի, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հայտնի ակումբներից մեկում` «House of Blues»-ում: «Հրավերը ստացել եմ հայտնի թմբկահար Հակոբ Արմենից (Jacob Armen), որը երկար տարիներ նվագել է երգիչ Պրինցի հետ: Նրա հորը` Ալբերտ Արմենին, ճանաչում եմ դեռ Հայաստանից: Նրանք ունեն եթերաժամ եւ հյուրընկալում են մեզ շատ հայտնի մարդկանց»,-նշել է երգչուհին:
Անի Քրիստին՝ որպես հանդիսավար, մասնակցել է «ANCA»-ի հեռուստամարաթոնին: Երգչուհին հավելում է, որ ամեն համերգի հրավեր չէ, որ ընդունում է: Իսկ առաջիկայում էլ խոստանում է ելույթ ունենալ նաեւ Երեւանում:
ՊԱՐԱՊ ՆՍՏԱԾ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ