Երեխաները խոսում են սիրո մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետազոտողների խումբը 4-8 տարեկան երեխաներին տվել է նույն հարցը` «Ի՞նչ է սերը»: Հարցման նպատակը, ինչպես պարզաբանել է ղեկավար Լեո Բասկագլիան, եղել է այն, որ գտնվի ամենապաշտպանված և հոգատատարության արժանացած երեխան: Պատասխաններն ավելի խորիմաստ էին, քան հնարավոր կլիներ պատկերացնել:

  • Երբ տատիկս հիվանդացել էր, նա չէր կարողանում իջնել և ներկել եղունգները: Եվ պապիկս մշտապես ներկում էր նրա եղունգներն անգամ այն ժամանակ, երբ ինքն էր հիվանդ: Սա է սերը:
    Ռեբեկա, 6 տարեկան
  • Եթե ինչ-որ մեկը սիրում է քեզ, նա յուրահատուկ ձևով կարտաբերի քո անունը: Եվ դու գիտես, որ քո անունն ապահով վիճակում է, երբ նրա բերանում է:
    Բիլլի, 4 տարեկան
  • Սերը, երբ գնում ես ինչ-որ տեղ ընթրելու և տալիս ես ինչ-որ մեկին քո տապակած կարտոֆիլը` թույլ չտալով նրան փոխարենը քեզ ինչ-որ բան տալ:
    Կրիսսի, 6 տարեկան
  • Սերն այն է, երբ ստիպում է քեզ ծիծաղել, երբ դու հոգնած ես:
    Թերրի, 4 տարեկան
  • Սերն այն է, մայրս հայրիկիս համար սուրճ է եփում և մի կում խմում է, որպեսզի համոզվի` այն համեղ է, թե ոչ:
    Դեննի, 7 տարեկան
  • Սերն այն է, երբ դու տղային ասում ես, որ քեզ դուր է գալիս նրա վերնաշապիկը, և նա այն դրանից հետո կրում է ամեն օր:
    Նոել, 7 տարեկան
  • Սերն այն է, երբ մայրիկս տեսնում է հայրիկիս կեղտոտ և ճմռթված շորերով և ասում է, որ նա միևյունն է ամենագեղեցիկն է:
    Քրիս, 7 տարեկան
  • Սերն այն է, երբ քո քոթոթը լիզում է երեսդ նույնիսկ այն պահին, երբ դու նրան մի ամբողջ օր թողել ես տանը մենակ:
    Մերրի-Էնն, 4 տարեկան
  •  Եթե դու չես սիրում, դու չպետք է ասես «ես սիրում եմ քեզ»: Բայց եթե սիրում ես, դու պետք է դա անընդհատ ասես: Մարդիկ սա մոռանում են:
    Ջեսսիկա, 8 տարեկան




Լրահոս