Ավտովթարի են ենթարկվել Մարկ Սաղաթելյանն եվ Գրիգոր Նազարյանը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես  armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.30-ի սահմաններում Նալբանդյան փողոցում` մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի դիմաց, իրար են բախվել Ֆոլցվագեն մակնիշի 14 ՏՕ 811 և Օպել մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները:
 Վթարից հետո Ֆոլցվագեն-ը բախվել է նաև էլեկտրասյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ Ֆոլցվագեն-ի միջից 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
 Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով վիրավորներից մեկը 41-ամյա Մարկ Սաղաթելյանն է, իսկ մյուսը` 41-ամյա Գրիգոր Նազարյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ Ֆոլցվագեն-ը վարել է Գրիգոր Նազարյանը:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, ուր տեղափոխվել են վիրավորները, Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վերոնշյալ երկու անձանց վիճակը գնահատվում է միջին ծանրության. նրանք ստացել են գլխի և մարմնի տարբեր կոտրվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս