Դուք ընենց եք ձևակերպում օրենքը, ոնց Ձեզ է պետք. Գագիկ Բեգլարյանը` տաքսու վարորդին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ տրասպորի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպում ունեցավ տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ: Հանդիպումը միտված է կարգավորում մտցնել մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտները կանոնակարգող օրենքներում և լիցենզավորման կարգում:

Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտներում կատարվելու են մի քանի բարեփոխումներ:

Համաձայն այդ փոփոխությունների՝ այսուհետ ֆիզիկական անձինք կարող են  մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել՝ առանց գրանցվելու պետական ռեգիստրում: Հանվել է դեղին հիմնագույնի համարանիշների պահանջը: Դրա փոխարեն համապատասխան ներդիրը կփակցվի մեքենայի դիմապակուն: Հանվել է ամենօրյա  բուժժզննում և տեխզննում իրականացնելու պահանջը, որի արդյունքում վարորդները խնայում են 10000-15000 դրամ: Կրճատվել է լիցենզիայի տրամադրման ժամկետը. նախկին 30 օրվա փոխարեն սահմանվել է 7 օր:

Տաքսիստներից մեկն իր ելույթի ժամանակ իր վրդովմունքն արտահայտեց և նշեց, որ այն քառակի ավելացնում է իրենց ծախսերը, ինչին ընդդիմացավ նախարարը` ասելով, թե պետք չէ նման մեկնաբանություն տալ, քանի որ օրենքն անհատ ձեռներեցների համար կրճատել է ծախսերը. «Դուք ընենց եք ձևակերպում օրենքը, ոնց Ձեզ է պետք»,- հայտարարեց Բեգլարյանը և հավելեց, որ անհատ ձեռներեցների համար օրենքը 4 անգամ թեթևացրել է բեռը:




Լրահոս