Բաքվի՝ Քյամրան անունով երիտասարդ բնակիչը սպառնացել է պայթեցնել մետրոյի կայարանը՝ սիրեցյալի սիրտը նվաճելու նպատակով:
Քյամրանի սիրո առարկան է դարձել ոմն Սաբինա Ալիևան: Նա պատմել է, որ տղան զանգահարել է իրեն դեկտեմբերի 26-ի գիշերը, հայտարարել, որ սիրում է նրան և խոստացել է պայթացնել մետրոյի «Նարիման Նարիմանով» կայարանը, եթե պարզվի, որ սերը փոխադարձ չէ:
Կինը դիմել է ոստիկանությանը: Իրավապահները ստուգել են նշված կայարանի տարածքը, սակայն պայթուցիկ սարք այնտեղ չեն հայտնաբերել: Հեռախոսահամարը, որից զանգահարել է սիրահարված ադրբեջանցին, անջատված է եղել, սակայն ոստիկանները խոստացել են գտնել և պատժել խելահեղ Քյամրանին: