Ինդոնեզիայում կործանված Air Asia ավիաընկերության ինքնաթիռի մասերը տեղափոխվել են Պանկալանբուուն քաղաքում որոնողա-փրկարարական գործողությունների գլխավոր բազա:
Երկրի տրանսպորտային անվտանգության ազգային հանձնաժողովից հայտնել են, որ մտադիր են կենտրոնանալ օդանավի «սև արկղերի» որոնումների վրա, փոխանցում է РИА Новости-ն: Փորձագետները պարզել են զոհերից 9-ի ինքնությունը: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 16 մարմին:
Որոնողական աշխատանքներին ներգրավված է եղել 29 նավ և 17 ինքնաթիռ: