Պաշտոնական Բաքուն ստում և ապատեղեկատվություն է տարածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի ադրբեջանական ուժերն այս գիշեր կրկին դիվերսիոն հետախուզական գործողություն են իրականացրել, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է երկու զոհ և մեկ վիրավոր:

Ի պատասխան, ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը,  հաղորդագրություններ են տարածում և հայտարարում, թե հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: Հրապարակումներում նշվում է, թե իբր հայկական կողմը 39 անգամ կրակ է բացել ադրբեջանական զորքերի ուղղությամբ:

Նորություն չէ, որ ադրբեջանական կողմն, ամեն անգամ, այսպիսի դեպքերից հետո շտապում է հայտարարություններից հետո մեղքն իր վրայից գցել և միջազգային հանրությանը ցույց տալ, որ ամեն ինչում հայկական կողմն է մեղավոր:

 




Լրահոս