Պլաստիկ վիրահատության հայտնի զոհերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պլաստիկ վիրահատության միջոցով արտաքինը փոխելը թուլությո՞ւն, թե՞ համարձակություն է: Արդյո՞ք այն օգնում է ավելի երջանիկ և ինքնավստահ զգալուն: Viva.ua-ն ներկայացրել է պլաստիկ վիրահատության հոլիվուդյան զոհերին:

1. Վերջերս կայացած Women in Hollywood արարողությանը 45-ամյա Ռենե Զելվեգերը հայտնվել է նեղ զգեստով, շքեղ մազերով: Սակայն շատերի համար դժվար է եղել նրան ճանաչելը: Տեղեկատվության համաձայն՝ Զելվեգերը մի քանի պլաստիկ վիրահատություններ է տարել և ակնհայտորեն չարաշահել է բոտոքսը: Իսկ Ռենեն ինքը պնդում է, որ վիրահատություններ չի արել, իսկ արտաքինի փոփոխությունները կապված են կենսակերպի հետ: Նա սիրահարված է և, ամենակարևորը, վերանայել է աշխատանքի և հանգստի վերաբերյալ իր հայացքները:

1

53-ամյա Դերիլ Հաննան այն աստղերից է, ով պլաստիկ վիրաբույժներին դիմել է հոգեբանական պատճառներով: Փոքր տարիքում նա տառապել է անքնությամբ, բուժվել է աուտիզմի դեմ, դեռահասության տարիներին երազել է պարուհի դառնալ և ինքն իրեն տանջել է տարբեր դիետաներով: Դերիլին թվում էր, որ ինքը միայն այդ կերպ կարող էր Հոլիվուդում պահանջված մնալ, և դա նրան երկար տարիներ հաջողվում էր:

2

62-ամյա Միկի Ռուրկը բավական վաղ է դիմել պլաստիկ վիրաբույժին: Բռնցքամարտի մրցման ժամանակ կոտրել էին նրա քիթը: Իրականում Ռուրկի քիթը նորից են հավաքել՝ օգտագործելով ականջների կռճիկներից: Մի քանի տարի անց ալկոհոլով տարված հոլիվուդյան դերասանի դեմքն սկսել է ծռվել: Ռուրկը մինչև այժմ էլ պլաստիկ վիրահատությունների է դիմում, և նրան հաջողվել է լավ արդյունքների հասնել:

3

Երկար տարիներ Սիլվեսթեր Սթալոնեն չի հայտնել պլաստիկ վիրաբուժության նկատմամբ ունեցած իր սիրո մասին: Մոր՝ Ժակլինի պես, նա գեղեցկության տարբեր ներարկումների, բոտոքսի և ձգման սիրահար էր: Այնուհետև ռինոպլաստիկա է արել, փոփոխել է այտոսկրերի և շրթունքների ձևը: Ընդ որում, Սթալլոնեի 92-ամյա մայրը՝ Ջեքին, հպարտորեն կրում է «պլաստիկ վիրաբուժության գլխավոր զոհի» տիտղոսը:

4

Մելանի Գրիֆիտն ավելի քան 20 տարի պայքարել է ալկոհոլի, թմրանյութերի և ցավազրկող հաբերի դեմ: Իրականում այդ պայքարը երբեք չի ավարտվի, դերասանուհին այժմ էլ պարբերաբար բուժվում է վերականգնողական կլինիկաներում: Նրա կախվածությունների երկար ցուցակում կարելի է նշել նաև պլաստիկ վիրահատությունները:

5

Դոնատելա Վերսաչեն պլաստիկ վիրաբուժության ամենաթեժ երկրպագուներից է: Նա միայն 10 անգամ ռինոպլաստիկա է արել:

6




Լրահոս