Ամերիկյան Forbes պարբերականը ներկայացրել է հոլիվուդյան ընկերություններին ամենամեծ եկամուտն ապահոված դերասանների ամենամյա վարկանիշը:
Վարկանիշում առաջին հորիզոնականն է զբաղեցնում Ջենիֆեր Լոուրենսը: Նրա մասնակցությամբ ֆիլմերը նախորդ տարի 1.4 մլրդ դոլար եկամուտ են ապահովել: 2014թվականին նա նկարահանվել է «Սոված խաղեր» ֆիլմի հերթական մասում: Այս տարի նախատեսված է ֆիլմի հաջորդ մասը, որը ևս խոստանում է այդքան եկամտաբեր լինել:
Նույն պարբերականի կազմած ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշում Լոուրենսը երկրորդ տեղն էր գրավել՝ 34 մլն դոլար եկամուտով: Այդ վարկանիշում առաջատարը Սանդրա Բուլոկն էր՝ 51 մլն դոլար:
Այս վարկանիշում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Քրիս Պրատտը: Նրա մասնակցությամբ ֆիլմերը հավաքել են 1.2 մլրդ դոլար:
Լավագույն եռյակը եզրափակում է Սքալրետ Յոհանսոնը (1.18 մլրդ դոլար): Նա հաջող կերպով հանդես է եկել «Առաջին վրիժառուն. Այլ պատերազմ» ֆիլմում:
Վարկանիշում չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Տրանսֆորմերները» ֆիլմի հերոս Մարկ Ուոլբերգը, ով ապահովել է 1 մլրդ դոլար եկամուտ: Նրան հաջորդում է Կրիս Էվանսը (801 մլն դոլար), Էմմա Սթոունը (764 մլն դոլար), Անջելինա Ջոլին (758 մլն դոլար) և Ջեյմս Մակեվոյը (747 մլն դոլար)
Կինոթատրոնների համար ամենաձեռնտու դերասանների տասնյակը եզրափակում են Մայքլ Ֆասսբենդերը և Հյու Ջեքմանը ( երկուսն էլ՝ 764 մլն):