ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ոչ մի ահաբեկչական քայլ չի դադարեցնի ազատության քայլերթը: Նրա խոսքերն է փոխանցում Agence France-Presse-ը:
«Այսօր առավոտ մենք այն ֆրանսիացիների կողքին էինք, ովքեր մասնակցում են Փարիզի կենտրոնում գտնվող Charlie Hebdo խմբագրության վրա ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված քայլերթին»,-ասել է պաշտոնական այցով ներկայումս Հնդկաստանում գտնվող Ջոն Քերրին:
Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Ֆրանսիային ծայրահեղականության դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 11-ին, Փարիզում համընդհանուր քայլերթ կանցկացվի՝ ի հիշատակ Charlie Hebdo-ում զոհված անձանց: