Բրազիլացին 100 կմ ճանապարհ է անցել՝ դանակը գլխին և ողջ մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի տղամարդն ավտոմեքենայով 100 կիլոմետր տարածք է անցել՝ 30 սանտիմետրանոց դանակը գլխին: Վնասվածքը նա ստացել է բարերից մեկում ծեծկռտուքի ժամանակ:

Այդ վիճակում հասնելով հիվանդանոց՝ նա այնտեղ դիմացել է ևս 2 ժամ, մինչ բժիշկները կսկսեին վիրահատությունը:

Հիվանդը ողջ է մնացել: Բայց թե ինչ հետևանքներ կունենա վնասվածքը հետագայում, դեռ հայտնի չէ:

39-ամյա բրազիլացի տաքսիստը ստացել է դանակի 4 վնասվածք գլխի, ուսի և կրծքավանդակի շրջանում: Դանակը, որը եղել է նրա գլխում, եղել է աչքի վերին հատվածում: Տղամարդու բախտը բերել այն բանի շնորհիվ, որ վնասված չեն եղել նրա՝ կենսական նշանակություն ունեցող օրգաններն ու նյարդերը:




Լրահոս