Հրազդանի կիրճում կողոպտել են Գերմանիայի քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2011 թ. մայիսի 18-ին, ժամը 11.50-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել ,Հայբիզնեսե հյուրանոցի ադմինիստրատորը և հայտնել, որ հյուրանոցի սենյակներից մեկից գողացել են հաճախորդի պայուսակը:
 
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 11.15-ին ,Սուրբ Սարգիսե եկեղեցու դիմաց գտնվող Հրազդանի կիրճում, անհայտ անձը բացահայտ հափշտակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1958 թ. ծնված Բարբարա Դ.-ի ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է նրա անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է գումար և արևային ակնոց:
 
Ս/թ հուլիսի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողները Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Արամայիս Հ.-ին, որը խոստովանել է, որ հիշյալ կողոպուտը կատարել է ինքը:
 Կատարվում է քննություն:




Լրահոս