Հաստատվեց այն սահմանամերձ համայնքների ցանկը, որտեղ գործունեությունը ազատվելու է հարկերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր հաստատեց մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որոնցում իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:

ՀՀ 4 մարզերից ցանկում ընդգրկվել է 31 համայնք, իսկ որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:

Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Սա այն ցանկն է, որ տվել ենք արտոնություններ. կարծում եմ՝ սա մեծ աջակցություն է մեր համայնքներին: Նաև վերջերս տեղի ունեցան կրակոցներ, ինչի համար մենք հանձնաժողով ենք ստեղծել ու փոխհատուցելու ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են: Մենք ուշադիր ենք լինելու նրանց հոգսերին»,-ասաց վարչապետը:

Ցանկում ընդգրկված 31 համայնքներն են՝ Արարատի մարզից Երասխ համայնքը, Վայոց Ձորի մարզից՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի համայնքները, Գեղարքունիքի մարզից՝ Վահան համայնքը, Տավուշի մարզից՝ Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, (Իջևանի շրջան), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր համայնքները:




Լրահոս