Փարիզի Կոլոմբ արվարձանում փոստատանն անհայտ չարագործը պատանդ է վերցրել 3 մարդու, այսօր փոխանցում է RTL ռադիոկայանը:
Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ տղամարդը զինված է ինքնաձիգով ու ատրճանակով, ինչպես նաև իր մոտ մի քանի նռնակներ ունի: Ներկայում փոստատան բաժանմունքը շրջափակվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, օդ են բարձրացվել ուղղաթիռներ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Ֆրանսիայում ահաբեկչությունների շարք էր գրանցվել, որոնց արդյունքում զոհվել էր 17 մարդ: