ԷԹԻԿԱՆ ԿՀՍԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը համաձայնել է ստանձնել էթիկայի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է հանձնաժողովի կազմը. նախագահը լինելու է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, փոխնախագահը՝ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանում արդեն, ըստ ԱԺ կանոնակարգի, Փաշինյանը կդառնա հանձնաժողովի նախագահ, Հարությունյանը՝ փոխնախագահ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաեւ՝ ԲՀԿ-ից՝ Մերուժան Սիմոնյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը:




Լրահոս